Գերմանիայում տրամաբանական չեն համարում Բաշար Ասադի հետ բանակցելը

Գերմանիայում տրամաբանական չեն համարում Բաշար Ասադի հետ բանակցելը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ինքը տրամաբանական չի համարում Բաշար Ասադի հետ բանակցելը՝ հանուն Սիրիայի ճգնաժամի լուծման: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելում է «Deutsche Welle»-ին:



«Ինձ մի փոքր նյարդայնացնում է այն, որ այժմ ամենուրեք կարելի է անհամեստ ցուցումներ ստանալ, որ հարկավոր է համաձայնության գալ Ասադի հետ: Այժմ, երբ ամեն ընտանիքում ողբում են այդ քաղաքացիական պատերազմի զոհերին, հավատացեք, Ասադը այլևս լուծում չի հանդիսանում, ըստ որի պետք է կողմնորոշվել»,- հայտարարել է նա Համբուրգի տնտեսական ֆորումում: Սակայն Շտայնմայերը համաձայն է, որ Դամասկոսի իշխանական ներկայացուցիչների հետ համենայնդեպս հարկավոր է խոսել:



Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով հերթական միջազգային բանակցությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Վիեննայում: