Իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում

Իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում

Ասում են՝ ԲՀԿ-ում ծրագրային դրույթները փոխվում են, ընդ որում` դա չեք հրապարակում՝ գաղտնի եք անում, հարցրինք Միքայել Մելքումյանին: «Փոփոխություններ, այո, անում ենք, ծրագրի վրա աշխատում է բավականին լուրջ խումբ` սոցիոլոգներ, իրավաբաններ, տնտեսագետներ, ես էլ՝ նրանց թվում, եւ այդ ամենը միահյուսելով` կձեւակերպենք քաղաքական դիրքորոշումը, կգա պահը, կհրապարակենք, էնպիսի փոփոխություններ ենք անում, որը եւ ժողովրդին է անհրաժեշտ, եւ պետությանը»: Այսինքն` մինչեւ հիմա ձեր ծրագիրը ժողովրդին ու պետությանն անհրաժեշտ չէ՞ր: «Չէ-չէ` դինամիկայի մասին է խոսքը. վերջին 10-15 տարվա մեջ փոփոխություններ են եղել»: Իսկ կարո՞ղ է ուզում եք Ծառուկյանին «սխալ» հանել կամ էլ վախենում եք, որ նա կվերադառնա ու տեր կկանգնի իր «մալին», ամեն բան վերափոխում եք ԲՀԿ նոր առաջնորդի պատկերով: «Չէ-չէ, բացարձակ, որեւէ բան սխալ չի եղել, մենք հիմա լրացնում ենք ծրագիրը եւ համահունչ դարձնում առաջիկա մարտահրավերներին»: Հարմարեցնում եք Հովիկ Աբրահամյանի եւ Նաիրա Զոհրաբյանի «մարտահրավերների՞ն»: «Բացարձակ, նման օբյեկտիվ նախադրյալներ չկան»: