Խրամատն ամայի էր

Խրամատն ամայի էր

Ազգային ժողովում առաջին ընդմիջումից հետո երեկ կատարյալ ամայություն էր, ոչ միայն «փնտրվում էր պատգամավոր», այլեւ նիստ վարող: Ընդմիջումից հետո դահլիճ մտած «մինուճարը»՝ ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանը, շվարած աջ ու ձախ, վերեւ-ներքեւ էր նայում։ «Նիստն սկսված է» ձայնային ազդանշանից րոպեներ անց միայն շնչակտուր ու վազելով դահլիճ հասավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քվեարկվել էր նույնականացման քարտերի վերաբերյալ նախագիծը, եւ այլեւս օրենսդիրներին հետաքրքրող թեմա չկար: