Նախարարները հում նախագծեր են բերել, վարչապետը բարկացավ

Նախարարները հում նախագծեր են բերել, վարչապետը բարկացավ

Այսօր Կառավարության նիստում նախարարները հում նախագծեր էին բերել, շատերը մեկ-երկու օր ժամանակ էին խնդրում՝ տեխնիկական, խմբագրական եւ այլ հարցեր շտկելու համար:



Ժամանակ խնդրեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էներգետիկայի փոխնախարար Լեւոն Շահվերդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը կառավարություն էր բերել մշակութային արժեքների արտահանման վերաբերյալ նախագիծ:



Հովիկ Աբրահամյանը ստիպված էր նախարարներին նկատողություն անել: Նա ասաց, որ անգամ խմբագրական փոփոխությունների դեպքում այսուհետ պահանջելու է նախագծերը վերջնական տեսքի բերեն, նոր ներկայանան նիստի:



Ոստիկանությունը զենքի արտահանման հետ կապված նախագիծ էր բերել, եւ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը դիտողությունից հետո ռիսկ չարեց կարգին ժամկետ պահանջել և կես օր ժամանակ խնդրեց: