Աշոտյանը մի լավ «ղժժում» է…

Աշոտյանը մի լավ «ղժժում» է…

Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույին թվում է, թե Աշոտյանի կողմից հանրային հեռարձակմամբ քաղաքական հաղորդում վարելու փաստը կատակ է:



Ինչպե՞ս կարող է կառավարության ներկայացուցիչը նման հաղորդում վարել. 



«…այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում և դա ինչ-որ կատակ չէ՞: Ես պարզապես կարող եմ ասել, որ դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»:



Մնում է հավատացնել փորձագետին, որ Աշոտյանը ոչ թե լուրջ, այլ հումորային հաղորդում է վարում: Կանչում- բերում է օբյեկտներին և նրանց վրա մի լավ «ղժժում»…



Չհաշված, որ հանրությանն էլ մի լավ «ղժժացնում է»:



Հասմիկ Բաբաջանյան