Հովիկ Աբրահամյանը չհավատաց Արմեն Երիցյանի ներկայացրած թվերին

Հովիկ Աբրահամյանը չհավատաց Արմեն Երիցյանի ներկայացրած թվերին

Կառավարության այսօրվա նիստին ՏԿԱԻնախարար Արմեն Երիցյանը առաջարկեց, որ Արագածոտնում ուժեղ քամիներից տուժած շենքերի տանիքները վերանորոգելու համար 900 միլիոն դրամից ավելի գումար հատկացնեն: Վարչապետին այս թիվը կասկածելի թվաց:
Իսկ Ռադիկ Մարտիրոսյանը խնդրեց, որ այս հարցը դիտարկելիս նկատի ունենան նաեւ Աշտարակում գտնվող ակադեմիայի երեք ինստիտուտները, որոնք քամիների հետեւանքով ամբողջությամբ ավերվել են:



Վարչապետը ասաց, որ այդ հարցով որոշում են կայացնելու: «Ինքս եմ տեսել Արագածոտնում շենքեր, որոնք տանիքներ չունեն, բայց թվերը հավատ չեն ներշնչում»
Վարչապետը առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի ներկայացված թվերը: Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ գումարը ավել է գրված: