Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար. «The Washington Post»

Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար. «The Washington Post»

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը գրում է, որ ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը անում է ամեն ինչ, որպեսզի երևա որպես գործընկեր՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն նման համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար, հատկապես՝ ԱՄՆ և Ֆրանսիայի:
Նշվում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները լայն մարտավարական հնարավորություններ բացեցին Պուտինի համար: Մոտ երկու ամիս նա փորձում էր համոզել արևմտյան և արաբական երկրներին՝ ստեղծել դաշինք ջիհադիստների դեմ պայքարի համար, սակայն նրա առաջարկները մերժվում էին:Եվ ահա փարիզյան ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անսպասելիորեն աջակցեց այդ գաղափարին, և այժմ պլանավորվում է Օլանդի այցերը Մոսկվա և Վաշինգտոն, որպեսզի քննարկվի այդ գաղափարը: Կրեմլի համար նման միությունը ձեռնտու կլինի մի շարք պատճառներով՝ նախևառաջ այն կարող է նշանակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ավարտ, ինչպես նաև այն, որ Արևմուտքը կարող է գնալ զիջումների՝ Սիրիայի իրավիճակի հարցում:
Հոդվածի հեղինակը հարց է տալի, թե նման իրավիճակում արդյո՞ք արևմտյան կառավարությունների համար Ռուսաստանի հետ համագործակցությունը կնպաստի «Իսլամական պետության» ոչնչացմանը, թե՝ հակառակը: Իսկ հակառակի դեպքում Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար: