Քերին Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման սցենար է առաջարկում

Քերին Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման սցենար է առաջարկում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանական է համարում սիրիական բանակի և ընդդիմության համատեղ պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ այն պայմանով, որ Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման գործընթաց տեղի կունենա: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:



«Եթե իշխանության քաղաքական փոխանցումն աշխատում է, դուք հնարավորություն ունեք «Իսլամական պետության» դեմ պայքարում միավորել բոլորին տարածաշրջանում` ներառյալ ինչպես Սիրիայի մշտական բանակը, այնպես էլ ընդդիմությանը», - ասել է Քերին` ելույթ ունենալով Արտասահմանյան անվտանգության խորհրդի 30-րդ համաժողովի նիստում, հավելելով, որ քաղաքակիրթ երկրներն ու դրանց քաղաքացիները` անկախ կրոնական և մշակութային առանձնահատկություններից, պետք է «Իսլամական պետության» դեմ պայքարի մասը դառնան: