Պենտագոնն անցնում է հատուկ թվային պաշտպանական համակարգի

Պենտագոնն անցնում է հատուկ թվային պաշտպանական համակարգի

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում, հայտնել է, որ Պենտագոնի կառուցվածքում ստեղծվում է հատուկ թվային պաշտպանական ծառայություն, որի հանձնարարությունների մեջ է մտնում նորագույն տեխնոլոգիաների մշակումը ՄիացյալՆահանգների զինված ուժերի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։



«Մենք ցանկանում ենք պաշտպանության նախարարությունում աշխատանքի ներգրավել նորարարական ոլորտի լավագույն մասնագետների: Այդ նպատակով ստեղծվում է թվային պաշտպանական ծառայություն, որը թույլ կտա մասնագետների ներգրավել առավել բարդ խնդիրների լուծման համար»,- ասել է Քարթերը:
Ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել Է նաև, որ այդ ծրագրի, ինչպես նաև մի շարք այլ նոր տեխնոլոգիական նախագծերի շրջանակներում Պենտագոն աշխատանքի են անցնում բարձրաստիճան աշխատակիցներ: