Պետդեպը շռայլ պարգևավճար է խոստանում ԱՄՆ «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի մասին տեղեկությունների համար

Պետդեպը շռայլ պարգևավճար է խոստանում ԱՄՆ «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչև 5 մլն դոլար կվճարի «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի՝ Աբու-մուհամեդ ալ-Շիմալիի մասին տեղեկությունների համար: : Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Պետդեպի տվյալներով, Ալ-Շիմալին հանդիանում է «Իսլամական պետության»՝ իմմիգրացիայի և լոգիստիկայի հարցերով կոմիտեի ղեկավարներից մեկը և պատասխանատու է թուրքական Գազիանթեփ քաղաքից դեպի սիրիական Ջերաբլուս արտերկրյա գրոհայիններին տեղ հասցնելու համար:
«Ալ-Շիմալին և «Իսլամական պետության»՝ իմմիգրացիայի և լոգիստիկայի հարցերով կոմիտեն կոորդինացնում են Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից և Արաբական թերակղզուց դեպի Սիրիա և Իրաք մաքսանենգ ապրանքների և ֆինանսական փոխանցումների առաքումը», - ասված է պետդեպի հաղորդագրության մեջ:
2014-ին, Պետդեպի տվյալներով, Ալ-Շիմալին օգնել է Սիրիա թափանցել «Իսլամական պետության» գրոհայինների Ավստրալիայից, ԵՄ երկրներից և Մերձավոր Արևելքի երկրներից: