Գաղտնի տեղեկություններ. Իրանը ձեռնամուխ է եղել ուրան հարստացնող ցենտրիֆուների ապամոնտաժմանը

Գաղտնի տեղեկություններ. Իրանը ձեռնամուխ է եղել ուրան հարստացնող ցենտրիֆուների ապամոնտաժմանը

Իրանի իշխանությունները սկսել են միջուկային ծրագրի պայմանավորվածությունների շրջանակում շահագործումից հանել ուրանի հարստացման ցենտրիֆուգերը: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն՝ հղում անելով՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցին:



Համաձայն այդ զեկույցի` Թեհրանն ապամոնտաժել է ընդամենը 4.5 հազար ցենտրիֆուգ Նաթանզե և Ֆորդո օբյեկտներում: Սակայն Իրանը դեռևս պետք է ապամոնտաժի մոտ 10 հազար ցենտրիֆուգ:



Միաժամանակ, ԱԷՄԳ-ն նշել է Իրանի հարստացված ուրանի պաշարների մեծացման մասին, չնայած պայմանավորվածություններում ենթադրվում է այդ պաշարների արմատական կրճատում:



Երկու դիվանագետներ, գաղտնիության պայմաններում այն կարծիքն են արտահայտել, որ չնայած Իրանը հազարավոր ցենտրիֆուգերի աշխատանքը դադարեցրել է, սակայն դրանք գտնվում են սպասման ռեժիմում, և կարող են շատ արագ կրկին շահագործվել: