Լեհաստանի Սեյմը հավանություն է տվել նոր կառավարությանը

Լեհաստանի Սեյմը հավանություն է տվել նոր կառավարությանը

Նոյեմբերի 19-ին Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորությամբ երկրի նոր կառավարությանը վստահություն հայտնելուն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:



Վստահության օգտին է արտահայտվել 236 խորհրդարանական, դեմ՝ 202: Քվեարկությանը մասնակցել է 456 պատգամավոր:



Նույն օրը Շիդլոն կառավարության ծրագրային խոսքով ելույթ է ունեցել Սեյմում և պատգամավորներին խնդրել է նախարարների նոր կաբինետին վստահության օգտին քվեարկել: Հիշեցնենք, որ Շիդլոն «Իրավունք և արդարություն» կուսակցության փոխնախագահն է։



Խորհրդարանական ընտրությունները Լեհաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 25-ին: Լեհաստանի նախագահը նոր կառավարություն է նշանակում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից 14 օրվա ընթացքում։