«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը դարձել է հարձակման թիրախ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը դարձել է հարձակման թիրախ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն



19 նոյեմբերի 2015թ. Երևան



«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը տեղեկացնում է, որ վարչախմբի ձեռքում եղած բոլոր տեղական լծակներն օգտագործվում են գրասենյակի և անձամբ իր քարոզչական գործունեությունը խափանելու նպատակով:



Վերջին օրերի ընթացքում գրասենյակի և նրա պատասխանատուի նկատմամբ արձանագրվել են հալածանքի հետևյալ դեպքերը.



1. Մարտիրոս Հակոբյանը գրասենյակի համար տարածք է վերցրել այն փաստացի տիրապետող անձի հետ պայմանավորվածության հիման վրա, սակայն տարածքի սեփականատերը, որը, ինչպես պարզվել է հետագայում, Վարդենիսի ԱԱԾ բաժնի պետի տեղակալի մտերիմ բարեկամն է, տեղեկանալով այդ մասին, անմիջապես պահանջել է հանձնել տարածքը,



2. մինչ այդ՝ անհայտ անձինք գրասենյակի շենքի պատից պոկել և տարել են «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի քարոզչական պաստառը,



3. Սոթքի կոմբինատի տնօրենի հարկադրանքով այդկ ոմբինատում աշխատող Մարտիրոս Հակոբյանի ազգականը նրան խնդրել է ազատել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որտեղ Մարտիրոս Հակոբյանը ժամանակավորապես բնակվել է, ինչի հետևանքով վերջինս ուղղակի հայտնվել է փողոցում,



4. ոստիկանությունը հանկարծ հայտնաբերել է, որ Մարտիրոս Հակոբյանի՝ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է և նորը դեռ չի կնքվել, նրան տուգանել է 100.000 դրամի չափով,



5. Մարտիրոս Հակոբյանին մշտապես հետևում են տարբեր ավտոմեքենաներով՝ նրա տեղաշարժը հսկելու և նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:



Այս ամենի հետևանքով «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը և նրա պատասխանատուն փաստացի զրկվել են քարոզչական գործունեություն իրականացնելուհնարավորությունից:



Ճակատի նկատմամբ համակարգված ձևով իրականացվող հալածանքի այս դրվագը ևս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել և մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը և ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը: