Անհամբեր սպասումներ

Անհամբեր սպասումներ

Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ` կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո: Նա առանձնապես ոգեւորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»: Այնուհանդերձ, ԲՀԿ եւ մերձ-ԲՀԿ-ական շրջանակն սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թեւը` Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ: Ի դեպ, թիմը նաեւ սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը` ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի: