Ոչինչ չգիտի, ոչինչ չեն ասել

Ոչինչ չգիտի, ոչինչ չեն ասել

Այս օրերին իշխանության վերահսկողության տակ գտնվող հիմնարկներում աշխատողներից պահանջում են առնվազն 10 հոգուց բաղկացած ցանկ ներկայացնել, որոնք անպայման մասնակցելու են դեկտեմբերի 6-ի հանրաքվեին: Ընդ որում՝ պահանջում են գրել նաեւ մարդկանց հեռախոսահամարները: Ասվում է, որ կարեւոր չէ՝ «այո», թե «ոչ» կքվեարկեն, կարեւորը մասնակցությունն է: Երեկ այս մասին հարց ուղղեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որը վստահեցրեց, որ իրենք գնացել են «նման լուրերի հետքերով»․ «Զանգել ենք։ Առավելագույնը փորձել հասկանալ գոնե որ մարմնի մասին է խոսքը, ում մասին։ Որպես կանոն, մեր նման հարցադրումներին որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել»: