Սուրիկ Խաչատրյանը ուստեքի փողը չի՞ տվել

Սուրիկ Խաչատրյանը ուստեքի փողը չի՞ տվել

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ: Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում է Հաղթանակ զբոսայգու ներքեւի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ եւ ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու: Սակայն պարզվել է, որ մարզպետը եւ նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել: «Ժողովուրդ»-ը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից...



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: