Ութ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի ղեկավարը առաջին անգամ պաշտոնական այց է կատարում Իրան

Ութ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի ղեկավարը առաջին անգամ պաշտոնական այց է կատարում Իրան

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Իրանի Իսլամական հանրապետություն, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի գազ лարտահանող երկրների ղեկավարների հետ կայանալիք հանդիպմանը:
Սա 2007 թվականից ի վերջ Ռուսաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Իրան: Այն կարևորագույն նշանակություն ունի հատկապես սիրիական իրադարձությունների զարգացման ֆոնին, քանի որ Իրանը փաստացի համարվում է սիրիական վարչակարգի գլխավոր քաղաքական և ֆինանսական հովանավորը, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ առաջին անգամ երկրին հնարավորություն են տվել մասնակցել սիրիական խնդրի կարգավորման հարցերին նվիրված միջազգային բանակցություններին:
Իր այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի հետ: