Մայքլ Մուռը հիմա էլ հանդգնում է հանդես գալ ամերիկյան ոստիկանների «բեսպրեդելի» դեմ

Մայքլ Մուռը հիմա էլ հանդգնում է հանդես գալ ամերիկյան ոստիկանների «բեսպրեդելի» դեմ

Ամերիկացի կինոռեժիսոր Մայքլ Մուռը հանդես է եկել իր գործընկեր Քվենթին Տարանտինոյի պաշտպանությամբ, այն բանից հետո, երբ ամերիկյան ոստիկանների դաժանության մասին վերջինիս խոսքերը առաջացրել են նրա ֆիլմերը բոյկոտելու ալիք՝ իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Եթե ոստիկանությունը քաջ գիտակցում է, որ իր ձեռքում անզեն մարդ է, և իրենք մարդ են սպանում, իսկ վերջինս էլ, ասենք, 13 անգամ ճչում է՝ «Ես չեմ կարող շնչել!», մինչ այն պահը, երբ նույնը չի կարող ճչալ 14-րդ անգամ, քանի որ իրոք չի կարող շնչել… Եթե ես նույն բանը անեի, ինձ թվում է՝ ինձ «մարդասպան» կանվանեին: Ես չեմ կարծում, որ ելս նման բան անելու իրավունք ունեմ», - հայտարարել է Մուռը:
Մուռը նաև իր «Instragram» տեղադրել է Տարանտինոյի լուսանկարը, որում Տարանտինոն պատկերված է ոստիկանության դաժանության դեմ հանրահավաքում, գրելով, որ նրանք, ովքեր հանդես են գալիս հանրահայտ ռեժիսորի դեմ, «շոկի մեջ են այն բանից, որ հայտնի և հարգելի սպիտակ տղան համարձակվել է արտահայտվել»:
«Hraparak.am»-ի կողմից հավելենք, որ Մայքլ Մուռը միշտ էլ աչքի է ընկել իր հանդուգն ու անկանխատեսելի վարքագծով: Աշխարհը ցնցած սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո նա նկարահանեց աղմկահարույց «9/11 ըստ Ֆարենհեյթի» փաստագրական ֆիլմը, որում անթաքույց ապացուցվում էր կատարվածում անձամբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի մեղսակցությունը: