Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին մեծարել են նաև Դավթաշենի հ.192 դպրոցում

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին մեծարել են նաև Դավթաշենի հ.192 դպրոցում

Դավթաշեն վարչական շրջանում գործող հ. 192 հիմնական դպրոցում կազմակերպվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 58-ամյակին նվիրված հիշատակին նվիրված միջոցառում: Հուշ-ցերեկույթին մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, Մոնթեի մարտական ընկերները և այլոք:



Ներկայացվել են դրվագներ հերոսի կենսագրությունից, պատառիկներ նրա անցած մարտական ուղուց:



Միջոցառման հիմնական նպատակը կյանքը Հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման հերոսների օրինակով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելը, ինչպես նաև մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերին ծանոթացնելն է: Մոնթե Մելքոնյանը Արցախի ազատագրական շարժմանը մասնակցել է 1991 թվականից: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը:



1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը: Մոնթե Մելքոնյանը հերոսաբար ընկել է թշնամու դավադիր գնդակից`1993թ. հունիսի 12-ին: