Նարդու մրցաշար Սոլակ համայնքում

Նարդու մրցաշար Սոլակ համայնքում

Տաս տարի շարունակ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում համայքի ղեկավար Բադալ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է նարդու մրցաշար, որի մասնակցում էին գյուղացիներ: Ի տարբերության մյուս տարիների, այս տարի մրցաշարին մասնակցում էին հարեւան համայնքերի՝ Արզականի, Ալափարսի, Լեռնանիստի, Քաղսիի բնակիչներ:



Մասնակիցները թվով 60–էին, ովքեր վիճակահանությունից հետո սկսեցին խաղը: Առաջին փուլում հաղթանակած մասնակիցների խաղը շարունակվեց հաջորդ օրը՝ պայքարելով 1-ին, 2-րդ, եւ 3-րդ տեղերի համար: Խաղն ավարտվեց, 1-ին տեղը գրավեց Արզական համայնքի բնակիչ 62-ամյա Վարդան Հովհաննիսյանը, 2-տեղը գրավեց Սոլակ համայնքի բնակիչ Գնել Սախոյանը, 3-տեղը ՝ Մայիս Հայրապետյանը կրկին Սոլակ համայնքից: Համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր եւ նվերներ:



Նելլի Կարապետյան