Սլովենիան փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ից օգնություն է խնդրում

Սլովենիան փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ից օգնություն է խնդրում

Սլովենիայի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ երկիրը օրական 770 000 եվրո է ծախսում փախստականների վրա, իսկ միգրանտների ներհոսքի դեմն առնելու համար երկրին առնվազն 140 մլն եվրո է անհրաժեշտ: Այդ մասին հաղորդում է « euromag.ru»-ն:
Բրյուսելն արձագանքել է Սլովենիայի խնդրանքին և կտրամադրի լրացուցիչ միջոցներ, սակայն 140 մլնի փոխարեն ընդամենը 60 մլն եվրո, և դրանք էլ հաշվարկված են մինչև 2020 համար քվոտաներով:
Սլովենիայի և Ավստրիայի սահմանին նախկինի պես իրավիճակը շարունակում է մնալ լարված: Միգրանտները ժամանակ առ ժամանակ ոստիկանության հետ բախումների մեջ են մտնում, ինչպես նաև բողոքում են, որ իրենց հետ հաշվի չեն նստում: Իրավապաշտպանները բազմիցս հաստատել են,որ Սլովենիայում՝ մասնավորապես Խորվաթիայի հետ սահմանին գտնվող ճամբարներում միգրանտների կեցության պայմանները անտանելի են: