ԱԱԾ կողմից վնասազերծված վարդապետը 96- ամյա մայր ունի,- ասում է Շիրակի թեմի Առաջնորդը

ԱԱԾ կողմից վնասազերծված վարդապետը 96- ամյա մայր ունի,- ասում է Շիրակի թեմի Առաջնորդը

Ինչպես գիտենք Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է, ում ձերբակալել են:



Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանն ասում է.



«Բնավ բացառված չի, որ մի օր էլ մեզ ձերբակալեն, եթե նման մի մեղադրանքի տակ էլ մենք ընկնենք» /«Եղիցի լույս»/:



Մեղադրանքի տակ ընկնե՞նք…



Պարզվում է, որ ձերբակալված վարդապետը 96- ամյա մայր ունի.



«Ցավում եմ,- ասում է Շիրակի թեմի Առաջնորդը,- նամանավանդ վարդապետեի մոր համար, 96-ամյա մայր ունի, պարզ է, որ շատ հուզված և ծանր վիճակում կլինի: Սուրբ հոգու զորակցությունն եմ հայտնում իր մորը և բոլորին»:



Հասմիկ Բաբաջանյան