Որո՞նք են աշխարհում ամենատարածված անունները. հետազոտություն

Որո՞նք են աշխարհում ամենատարածված անունները. հետազոտություն

Ամերիկացի փորձագետ Լոռա Ուոթենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ աշխարհում ամենատարածված անունը Սոֆիան է: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Independent»-ին:
Փորձագետի տվյալներով այդպես են սիրում անվանել աղջիկներին՝ աշխարհի ինը երկրներում, ներառյալ Մեքսիկան, Իտալիան ու Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ում հանրաճանաչությամբ այն երրորդ տեղում է: Աշխարհի ևս 20 երկրներում անունը կիսում է երկրորդից երրորդ տեղերը:
Ուոթենբերգի համար բացահայտում էր այն իրողությունը, որ այդքան շատ և տարբեր երկրներում ընտրել են միևնույն հնչողությամբ այդ անունը, ինչը փորձագետի կարծիքով խոսում է մշակույթների գլոբալիզացիայի մասին: Ուոթենբերգը հավելում է, որ Սոֆիան շատ հեշտությամբ է արտաբերվում տարբեր լեզուներով և հին հունարենից թարգմանաբար նշանակում է «խելամտություն»:
Ըստ Ուոթենբերգի հետազոտությունների արդյունքների, տղամարդու ամենատարածված անունն աշխարհում Մուհամեդն է:
Ամերիկուհին վիճակագրություն է հավաքել աշխարհի 49 երկրներից, վերջին մի քանի տարիների քրտնաջան աշխատանքի ընթացքում: Նա հետազոտությամբ մեջ չի մտցրել Չինաստանը, Հնդկաստանը, Նիգերիան ու Բրազիլիան, քանի որ չի կարողացել բավարար տեղեկություններ ստանալ այդ երկրներից:
Ուոթենբերգը նշում է, որ նախկինում մարդկանց ոգեշնչում էին կրոնական անունները՝ Մարիան (Mary) և Յոհանը (John), սակայն,ըստ նրա, «այսօր ծնողները ցանկանում են իրենց երեխաներին անվանել այնպես, որ դա հնչի ոճային»: