Ռուսները ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն ռուսներից է զգուշանում

Ռուսները ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն ռուսներից է զգուշանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-Ռուսաստան շփման գծում հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացումը բացատրել է այդ գծում ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի հայտնվելով, տեղեկացնում է РИА Новости-ն:



Սթոլթենբերգը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը նշել է, որ դաշինքի դեմ սպառնալիք է է նաև Սիրիայում այդ համակարգերի տեղակայումը:



Նրա խոսքով՝ դա սցենարի մի մասն է միայն, իսկ Ռուսաստանը նորագույն սպառազինություններ է տեղակայում ինչպես Սիրիայում այնպես էլ Եվրոպայում: 



«Ռուսաստանը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր է տեղակայում ՆԱՏՕ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքով։ Բացի Սիրիայից և Միջերկրական ծովի արևելյան հատվածից՝ մենք նման գործողություններ ենք նկատում Ղրիմում, Բալթյան երկրների մոտակայքում, Կալինինգրադում...»,- ասել է նա և հավելել, որ նման գործողություններին ի պատասխան դաշինքը մեծացնում է է իր ներկայությունը դաշինքի անդամ արևելյան երկրներում:



Նշենք, որ Ուկրաինական իրադարձություններից հետո սեփական սահմանների ամրությամբ մտահոգ Ռուսաստանն էլ հայտարարում էր, որ իր այդ քայլերը պայմանավորված են ՆԱՏՕ-ի անսքող առաջխաղացմամբ: