Միջադեպ ԿԸՀ-ում. Մուկուչյանը դուրս հրավիրեց երեք հոգու

Միջադեպ ԿԸՀ-ում. Մուկուչյանը դուրս հրավիրեց երեք հոգու

Քիչ առաջ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ ԿԸՀ-ում, որտեղ այս պահին արտահերթ նիստով քննվում է ՀԱԿ-ի դիմումը պատահական ընտրանքով հինգ տեղամասերի քվեատուփերը բացելու և վերահաշվարկ կատարելու պահանջով:



Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կեղծված են, դահլիճից մի աղջիկ ծափ տվեց: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պահանջեց դուրս գալ դահլիճից այդ աղջկան` նիստը խանգարելու համար:



Այստեղ միջամտեց Վարդգես Գասպարին` նշելով, իրավունք չունեն աղջկան դուրս հրավիրելու: Մուկուչյանը նրան էլ դուրս հրավիրեց: Գասպարին աղմուկ բարձրացրեց, հետո միջամտեց մեկ այլ կին, ում ևս ԿԸՀ նախագահը դուրս հրավիրեց: Սակայն ոչ ոք դուրս չեկավ: Որպես բողոքի նշան` դահլիճում ներկաները սկսեցին միասին ծափ տալ, որ եթե դուրս հանելու խնդիր կա, թող բոլորին դուրս հանեն: Ի վերջո Մուկուչյանը տեղի տվեց և որևէ մեկին դուրս չհրավիրեց` միայն հորդորելով նիստը չխանգարել:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ