Կարեն Անդրեասյանին ինչ որ բա՞ն է պատահել...

Կարեն Անդրեասյանին  ինչ որ բա՞ն է պատահել...


ԱՄՆ դեսպանությունը «ցավակցական հեռագիր է» հղել: Կարդալով այդ հեռագիրը, մտածեցի՝ Կարեն Անդրեասյանին, տնից տեղից հեռու, ինչ որ բա՞ն է պատահել...



Լսենք նրան.



«Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր....



Պ-ն Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի...»:



Լավ, ի՞նչ է եղել Պ-ն Անդրեասյանին.



«Կարեն Անդրեասյանը կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»: Եվ այդ բոլորն այն պատճառով, որ...



«Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն»:



Մնում է դեսպանության հետ համաձայնել, որ ՀՀ քաղաքացին՝ հանձինս Կարեն Անդրեասյանի, եղել է լիակատար պաշտպանված:



Ախր պաշտպանին կորցնելու ափսոսանքից ու այդքան ցավագին խոսքերից հետո քրիստոնեավայել չէ չհամաձայնելը:



Հայերս գիտենք հարգել ցավը:



ՀԳ Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական էր տվել:



Հասմիկ Բաբաջանյան