Արմեն Աշոտյանը տեղյակ չի եղել, որ իրեն փոխելու են...

Արմեն Աշոտյանը տեղյակ չի եղել, որ իրեն փոխելու են...


Արմեն Աշոտյանը տեղյակ չի եղել, որ իրեն փոխելու են: Ա՜յ թե ինչ է անում ֆեյսբուքը՝ գաղտնազերծման առումով: Երեկ նա գրել էր.



«Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում»:



Այսինքն՝ գոնե մինչև գրելու պահը նա տեղյակ չի եղել, որ այդ պաշտոնն այլևս իրենը չի: Այլապես սատիրայի ժանրից է, որ նա Լևոն Մկրտչյանի նոր աշխատասենյակը ֆեյսբուք գցեր:



Չնայած ասեմ, որ Արմեն Աշոտյանին համարում եմ ամենահումորով պաշտոնյան, բայց անգամ հումորային ժանրում նման բան չի տեղավորվում:



ՀԳ Միշտ մի տեսակ վատ եմ զգում, երբ թույլ չեն տալիս հին պաշտոնյային վայելել իր առանձանասենյակը գոնե մի քանի օր:



Տառապանքս փորձ ունի ու ասեմ, որ այդ առումով տխուր եմ:



Հասմիկ Բաբաջանյան