Եթե Զուրաբյանին հետաքրքրություն է պետք

Եթե Զուրաբյանին հետաքրքրություն է պետք

Եթե Զուրաբյան Լյովիկը ուրիշ հետաքրքրություններ չունի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայից բացի, ես իր համար հետաքրքրություն կստեղծեմ հիմա: Թող վերցնի իր Լևոն պապի թզբեխը, ֆեսն էլ դնի գլխին ու գնա հեռու խաղա:



Դե կներես, Լյովիկ, որ էն ժամանակ դուք և առհասարակ ոչ մեկդ չկայիք, ու Դաշնակցությունը հայ ժողովրդին ֆակտոր դարձնելու համար գնում էր ամեն ինչի, այդ թվում և երիտթուրքերի հետ «դաշինքի»:



Զուրաբյանը ողբերգություն է ապրում, որ երիտթուրքերը ոչնչացել են Դաշնակցության հետ համագործակցելուց: Ողբամ զքեզ: Դա՞ գիտես միայն: Ավելի վատ վերջաբան են ունեցել այն ուժերը, որոնք չեն համագործակցել Դաշնակցության հետ, այլ, ընդհակառակը, օգտվելով իրենց իշխանությունից` հալածել են, բանտ նստեցրել, կացնահարել: Մեկը տխրահռչակ ՀՀՇ-ն էր, մյուսը` Կոմկուսը: Եվ եթե իրոք հետաքրքրություններ ես փնտրում, Կարող ես հետաքրքրվել: Պապին էլ ահագին բան կունենա պատմելու, թե ինչպես եղավ, որ այդպես եղավ:



Ի դեպ` ինչո՞վ ավարտվեց ձեր դաշինքը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Կարգին կուսակցությանը տարաք` կաշին ու ոսկորները հետ տվիք հայ ժողովրդին: Բա էլ ինչո՞ւ ես նախնադարում հետաքրքրություններ որոնում, ահավասիկ մեկ տարվա վաղեմության դեպք եմ ասում:



«Դաշնակներից ուղղակի լավ բան չենք սպասում»,- ասում է Լյովիկը: Դուք` գուցե: Երիտթուրքերն էլ չէին սպասում: Հետաքրքիր զուգադիպություն է, կասեի` Լյովիկ Զուրաբյանի նման մտքի գիգանտին արժանի զուգադիպություն:



Էդիկ Անդրեասյան