ՀՀԿ-ում և ՀՅԴ-ում բարձր պատրաստվածության վիճակ է

ՀՀԿ-ում և ՀՅԴ-ում բարձր պատրաստվածության վիճակ է

ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում երեկ- այսօր բարձր պատրաստվածության վիճակ է. սպասվում է, որ երեկոյան կամ այսօր առավոտյան պետք է ստորագրվի «պատմական» «Հուշագիր քաղաքական համագործակցության մասին» անվամբ փաստաթուղթը, որն սկսվում է ամրագրմամբ, որ սույն Հուշագիրը ելնում է Ցեղասանության մասին Համահայկական հռչակագրից եւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հիմնադրույթներից. «Մի խոսքով` Հուշագիրը Սերժ Սարգսյանի ելույթի լայցոտ տարբերական է, ուր խոսվում է համահավասարազոր պատասխանատվություն ստաձնելու, երկարաժամկետ համագործակցության, Արցախի հիմնախնդրի, հայկական երկու հանրապետությունների անվտանգության, այդ թվում եւ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին»: Մեր աղբյուրի տեղեկացմամբ` ՀՅԴ-ում քննարկման թեմա էր, թե` ով է այս անգամ ստորագրելու Հուշագիրը` Բյուրոյի, թե ԳՄ ներկյացուցիչը` Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, թե՞ Աղվան Վարդանյանը. «Կարծում ենք առաջինը». ասացին ՀՀԿ-ից:



Ի դեպ. ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում ծերերի ուշադրությանն է ներկայացվել Հուշագրի վերջնական տեքստը` նախագահականով, դրանից առաջ ՀՅԴ-ով անցած: Ոչինչ չի փոխվել նաեւ ԳՄ-ում: Իսկ կիրակի օրը ՀՅԴ ԳՄ-ում են հավաքվել տարածքային կառույցների ներկայացուցիչները, որոնց ուշադրությանն են ներկայացվել վերջնական փաստաթղթի պոստուլատները: