Վերջապես ստորագրեցին

Վերջապես ստորագրեցին

Երեկ առավոտյան դեռ ոչ մի կոնկրետ բան չէին ասում հուշագրի ստորագրման մասին։ «Աղջիկ վախտը մի բան էիք անում, ոնց որ մոռացել եք, ինչի՞ չեք անում»,- հարցրինք ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Վահրամ Բաղդասարյանին: «Աղջիկ վախտն էլ ենք արել, հետո էլ ենք արել, հիմա էլ ենք անելու, համբերեք»: Ինչքա՜ն համբերենք: «Միշտ համբերեք, այ, հենց դրա համար ենք մենք ձգում, որ տեսնենք ինչ արձագանքներ կլինեն, ով ինչ կմտածի, ով իրեն ոնց կպահի»: Երբ արդեն պարզ էր, որ օրվա ավարտին ստորագրվելու է երկար սպասված փաստաթուղթը, ՀՀԿ ֆրակցիա ելումուտ անող Աղվան Վարդանյանին հարցրինք` ո՞վ է ստորագրելու: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում»: Դե, մենք գրել էինք, որ Դուք, այլ լրատվամիջոցներ՝ Հրանտ Մարգարյանը: «Ես ՀՀԿ-ի կողմից եմ ստորագրելու»,- բազմանշանակ ասաց բանաստեղծ ընկեր Աղվանն ու անհետացավ ՀՀԿ դռների ետեւում: Երեկոյան հուշագիրն ստորագրվեց։