Արդա՞ր է, որ հաղորդավարին նկատողություն է արվել, թե՞ ոչ

Արդա՞ր է, որ հաղորդավարին նկատողություն է արվել, թե՞ ոչ


«Երկիր Մեդիայի» թղթակցին խիստ նկատողություն է արվել, որ չի կարողացել զսպել ծիծաղը՝ հայտարարելով այն ՀԿ-ների, միավորումների անվանումները, որոնք մաս են կազմել «Հայկական վերածնունդին»:



Արդա՞ր է, որ նկատողություն է արվել, թե՞ ոչ:



Փորձել եմ ընդհանրացնել ֆեյսբուքյան գրառումները:



Հաղորդավարի պաշտպանների զենքը սա է.



Հաղորդավարն էլ մարդ է: Նա չի կարողացել զսպել իր ծիծաղը:



Հաղորդավարին քննադատողների գրառուներն էլ ընդհանրացնելով, այսպիսի պատկեր եմ ստացել.



Լուրերի հաղորդավարն իրավունք չունի իր վերաբերմունքն ի ցույց դնել հանրությանը:



Մի փոքրիկ հիշեցում անեմ: Հ1-ում մի հաղորդավարուհի կար, անունը չեմ նշում, բայց շատերդ անմիջապես կիմանաք: Այն ժամանակվա ընդդիմության կամ ժողովրդական շարժման մասին երբ խոսում էր, դեմքը թթվեցնում, մի տեսակ զզվանքի ու ատելության արտահայտություն էր գծագրվում դեմքին: Իսկ երբ խոսում էր իշխանության մասին, մի այնպիսի երանելի, սիրո արտահայտություն էր տալիս դեմքին, որ միշտ մտածում էի՝ ոնց որ իր ամենասիրելի ուտելիքի մասին խոսելուց լինի...



Այնքա՜ն տգեղ էր, հակահիգենիկ: Մարդիկ չէին սիրում նրան ու ամեն հանրահավաքի ժամանակ նույն խոսակցությությունն էր՝ «տեսա՞ք դրա ռոժը... »: Բայց այդ ժամանակ նման լրագրողին նկատողություն անելու փոխարեն խրախուսում էին:



Հակառակը՝ հիացմունք է առաջացնում, երբ Նվեր Մնացականյանն է Հ1- ում որևէ լուր հաղորդում կամ հարցազրույց վարում: Ոչ մի կողմի նկատմամբ իր վերաբերմունքը չի արտահայտում, այնպես է վարում հարցազրույցը,որ յուրաքանչյուր կողմի թվում է, թե իր օգտին է աշխատում:



Հանրությունը, երբ որևէ լուր է լսում, թող ինքը որոշի՝ խնդալու՞ է դա, թե ոչ: Անկախ այն բանից՝ հանրությանը դու՞ր է գալիս այդ լուրը , թե ոչ:
ՀԳ Իսկ երբ եթերն էլ է կուսակցականցվել, այդ դեպքում առավել ևս վտանգավոր է հաղորադավարի կողմից վերաբերմունք ցույց տալը:



Հասմիկ Բաբաջանյան