Եվ կրկին խրամատում Շմայսն էր

Եվ կրկին խրամատում Շմայսն էր

Երեկ Շմայսը կրկին ազատություն էր տվել լեզվին եւ կտար նաեւ ձեռքերին, եթե ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չնետվեր ու Շմայսի թափահարվող ձեռքն իր ափի մեջ չառներ։ «Ես չէի բռնել ձեռքը, այլ բարեւում էի,- նիստից հետո իբր հումոր արեց Ավետիսյանը։ «Իմ ընկերն է, իրավունք չունե՞մ ձեռքը բռնեմ»: Իսկ Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը, կանգնելով Սերժ Սարգսյանի թասիբին, որի կոմպետենտության հարցում Փաշինյանը կասկածներ հայտնեց։ Նա բղավեց. «Ա՛յ տղա, քո հետ եմ, անձնական տարածք չմտնես»։ Երիտհհկականի ռեպլիկից ոգեւորված՝ Առաքել Մովսիսյանն էլ բղավեց. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը հակադարձեց. «Դիշովկեն դո՛ւ ես, արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»: