«Ժողովուրդ». Պետական պարտքի գծով մեկ տարի առաջ ենք ընկել

«Ժողովուրդ». Պետական պարտքի գծով մեկ տարի առաջ ենք ընկել

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող գումարների մոտ 1/5-րդն այս տարի ծախսվելու է պետական պարտքի տոկոսավճարների եւ մարման ծախսերը հոգալու համար: Բանն այն է, որ 2016 թվականի պետական բյուջեի ճշգրտված պլանի համաձայն՝ ընթացիկ տարում եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 194 միլիարդ 505 միլիոն դրամ: Այդ գումարից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը պետք է կազմեն 1 տրիլիոն 131 միլիարդ 670 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ պետական պարտքի ներկա մակարդակի պայմաններում դրա սպասարկման համար պետբյուջեից պետք է ծախսվի 218 միլիարդ դրամ: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ սահմանվել է, որ 2017-ի համար պետական պարտքը պետք է լինի 2 տրիլիոն 524 մլրդ դրամի սահմաններում: Սակայն մարտի 15-ի դրությամբ մեր պետական պարտքի չափն արդեն հասել է 2017 թվականի համար նախատեսված պետական պլանին: Այս տարվա մարտի 15-ի դրությամբ պետական պարտքը արդեն իսկ կազմում է առնվազն 2 տրիլիոն 526 մլրդ դրամ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: