Ի հեճուկս լուրերի

Ի հեճուկս լուրերի

Այս օրերին «դրսի աշխարհի» եւ լրագրողական համքարության հետ շփումներից խուսափող, համակարգում տեկտոնական շարժեր սկսած ՊԵԿ նոր ղեկավար Հովիկ Հովսեփյանին, պարզվում է` առաջինը շնորհավորել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործարար որդիները, որոնք հանդիսավորությամբ մտել են Հովսեփյանի մոտ` ցույց տալու, որ լուրերն այն մասին, թե Խաչատրյանների ընտանիքը ծանր է տանում ՊԵԿ-ից իրենց հոր հեռացումը եւ «լիչնի նեպրիյազն» ունի ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես նաեւ` «պատրաստ են» աշխատել հավասար դաշտում` բոլորի նման, տեղեկացնում են ՊԵԿ-ի մեր աղբյուրները: