Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքում է

Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքում է

«Նաիրիտի» նախկին աշխատակիցների եւ ՀՀ էներգետիկայի նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի միջեւ մարտի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել: Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, եւ հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման եւ օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում: Նա փոխել է նախկին որոշումը եւ գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաեւ 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին եւ Արմեն Դեմիրճյանին: Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: