Ես-ը չի մոռանում

Ես-ը չի մոռանում

Արագածոտնի նախկին մարզպետ, Դաշնակցության հետ կոալիցիայի պատճառով պաշտոնաթող եղած ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը լծվել է ոչ միայն ՏԻՄ ընտրություններին եւ հատկապես Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հաղթանակի ապահովման գործին, այլեւ իր անձնական կարիերային միտված քայլեր է անում։ Մեր տեղեկություններով, Սահակյանը «գիշերային» ժողովների ժամանակ իր «լսարանի» մոտ ցեխ է շպրտում մարզի պատգամավորների հասցեին, մարզի խնդիրների մասին խոսում է «անտերության է մատնված» բնորոշումով ու վստահեցնում, թե ինչ դրախտավայր կունենան, եթե ինքը 2017-ին պատգամավոր դառնա։