Եդինառոսների բարձր հովանու ներքո

Եդինառոսների բարձր հովանու ներքո

Ինչպես եւ գրել էինք, «Հայկական վերածնունդը» Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի հետ, մարտի 27-ին կայացել է «Հայկական վերածնունդ համառուսաստանյան հայկական կազմակերպություն» ՀԿ-ի հիմնադիր հավաքը, որին մասնակցել է նաեւ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ժելեզնյակը՝ «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահը։ Հավաքից հետո Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան հյուրերին ճաշի է հրավիրել։ Մեր տեղեկություններով, նորաստեղծ ՀԿ-ն 20 կոմիտե է ունենալու՝ մշակութային, բիզնես-ակումբ, բարեգործական հիմնադրամ, որոնք գործելու են ՌԴ ողջ տարածքում։ Ակնհայտ է, որ «Հայկական վերածնունդը» դեպի ՀՀ ԱԺ տանող ճանապարհը համարում է Ռուսաստանում ակտիվ գործունեությունը, որը, ի դեպ, լուսաբանվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։