Գեղեցիկ ոտքերը ցուցադրել է հարկավոր, ոչ թաքցնել. Անի Զախարյանի ամուսնու համերգը՝ միայն երեկոյան զգեստով

Գեղեցիկ ոտքերը ցուցադրել է հարկավոր, ոչ թաքցնել. Անի Զախարյանի ամուսնու համերգը՝ միայն երեկոյան զգեստով

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ ապրիլի 7-ին տեղի է ունենալու համերգ ու մուտքն այդ համերգին միայն երեկոյան զգեստներով է. «Ապրիլի 7-ին, երեկոյան ժամը 7-ին Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի հանդիսությունների սրահում տեղի կունենա կանանց միամսյակին նվիրված գեղեցիկ համերգ ամուսնուս՝ Արսեն Մուրազյանի մասնակցությամբ։ Մուտքը երեկոյան զգեստներով․․․»,-գրված էր հայտարարության մեջ:



Այն, որ դասական համերգները հագուկապի որոշակի ստանդարտներ ու դասական հագուկապ են պահանջում, գաղտնիք չէ, բայց այդ մասին հատուկ նշելն ու նաև հենց երեկոյան զգեստ պարտադրելը մի փոքր տարօրինակ է: Հայտարարության շուրջ զրուցեցինք Անի Զախարյանի հետ՝ իմանալու համար, թե ի՞նչ զգեստով է հենց ինքը ներկայանալու համերգին. «Իմ զգեստապահարանում առկա որևէ գեղեցիկ զգեստով։ Անկեղծ ասած դեռ կոնկրետ չեմ որոշել, կարևորը ամուսնուս սրտով լինի, քանզի նա սիրում է, երբ ես իր առաջարկած զգեստն եմ կրում։ Դրանից իրեն լավ է զգում»,- ի պատասխան մեր հարցին ասաց նա:



Քանի որ հայտարարությունը բացասական արձագանքներ էր ստացել ու փաստացի արդեն աշխատում էր որպես հակագովազդ, հարցրեցինք նաև, թե ինչո՞ւ նման պայմաններ դնել: Եթե ինչ-որ մեկը չունի հատուկ երեկոյան զգեստ, համերգ դիտել չի՞ կարող:



«Նման ձևաչափի ընտրությունը իմը չի, սակայն նաև ասեմ, որ դասական երեկոն իսկապես նմանատիպ մոտեցում է պահանջում հանդիսատեսից և ովքեր ընտրել են այդ ձևաչափը, պիտի ասեմ ապրեն, քանզի կանանց տոնին կանայք ավելի կանացի կլինեն հենց երեկոյան զգեստով»,-պատասխանեց նա:



Իսկ ինչպիսի՞ն է իր երեկոյան զգեստը՝ ՀՆՔՄԿ կուսակցության նախագահի պատկերացմամբ հարցին, Անի Զախարյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ես սիրում եմ փոփոխություններ և նախընտրում եմ ունենալ և երկար և կարճ զգեստներ։ Քանի որ տարիքս դեռ շատ մեծ չի, սիրում եմ կրել կարճ զգեստներ էլ, ինչու ոչ գեղեցիկ ոտքերը գեղագիտորեն ցուցադրել է հարկավոր և ոչ թաքցնել և ամենակարևորը շրջազգեստի կարճ կամ չափի մեջ բացվածք ունենալը ընդգծում է կնոջ գեղեցկությունը»:



Շուշաննա Գրիգորյան