Վստահված անձանց թիվը տեղամասերում կկրկնապատկեն

Վստահված անձանց թիվը տեղամասերում կկրկնապատկեն

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում, ամենայն հավանականությամբ, փոփոխության կենթարկվի վստահված անձանց վերաբերյալ կետը։ Ներկայացված նախագծում յուրաքանչյուր կուսակցության թույլատրվում է 1 վստահված անձ ունենալ, սակայն նախագծի հեղինակները, որպես ընդդիմության նկատմամբ բարի կամքի դրսեւորում, մտադիր են թիվը կրկնապատկել՝ դարձնել 2։ Թեպետ այս փոփոխությունը նաեւ այն նկատառումներով է արվում, որպեսզի մեկ վստահված անձը տարածքային թեկնածուների ձայների հաշվարկում կամայականություններ թույլ չտա։ Երկուսի դեպքում ռիսկը նվազում է՝ միմյանց նկատմամբ վերահսկողություն կսահմանեն։ Ի դեպ, քննարկվում է նաեւ տարածքային ցուցակների թեկնածուների թվի կրճատման հարցը, հնարավոր է հստակ թիվ սահմանվի, օրինակ 10-12