«Ժողովուրդ». Արտոնյալների հայտարարագրերը չեն հրապարակվում

«Ժողովուրդ». Արտոնյալների հայտարարագրերը չեն հրապարակվում

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Լրագրողները մեկը մյուսին հերթ չեն տալիս այս կամ այն պաշտոնյայի հայտարարագիրը հրապարակելու հարցում: Սակայն պարզվում է՝ Հայաստանում կան նաեւ արտոնյալ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից չեն հրապարակվում: Խոսքը Հայաստանի երկու քննչական գերատեսչությունների՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմի մասին է: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի եւ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը, չգիտես ինչու, գաղտնի են պահվում: Նկատենք, որ անգամ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հայտարարագրերն են հասանելի բոլորին: Ավելին՝ բաց է նաեւ ԱԱԾ տնօրենի ու պետեկամուտների կոմիտեի նախագահի ունեցվածքի ինֆորմացիան, որոնք եւս, ինչպես հայտնի է, քննչական գործառույթներ ունեն: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են արտոնյալ Հովսեփյանն ու Շահինյանը, ի՞նչ են թաքցնում նրանք»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: