«Ժողովուրդ». Գոնե այսուհետ միջոցները չվատնեն

«Ժողովուրդ». Գոնե այսուհետ միջոցները չվատնեն

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաարդիական թեմաներից մեկը դարձել է «գումարների որոնման» խնդիրը: Լրատվամիջոցները մատնացույց են անում բարձրաստիճան պաշտոնյաների տասնյակ, երբեմն հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կարողությունները, որը նրանք կուտակել են պաշտոնավարելիս: Սակայն, իրականությունն այն է, որ պետությունից գողացված միջոցները վերադարձնելն այդքան էլ հեշտ եւ արագ իրագործելի չէ, առավել եւս, որ այդ պաշտոնյաները շարունակում են մնալ իրենց տեղերում: Ուստի այս տեսանկյունից առավել կարեւոր է, որ այսուհետ պետական միջոցները չվատնվեն: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ տասնյակ միլիարդ դրամներ են ծախսվել եւ շարունակում են ծախսվել Դիլիջանում այսպես կոչված, ուսումնական կենտրոն կառուցելու համար, որը երկու շաբաթ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության հաշվեկշռից հանվեց եւ տրվեց ՊԵԿ-ին: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ժամանցի այդ օբյեկտի շինարարության համար արդեն իսկ հատկացվել է շուրջ մեկ միլիարդ դրամ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: