Արցախի եւ Հայաստանի Նախագահներն անցկացրել են խորհրդակցություն

Արցախի եւ Հայաստանի Նախագահներն անցկացրել են խորհրդակցություն

ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացրել է խորհրդակցություն ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել այս ծանր օրերին Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությունն Արցախին եւ համայն հայության համախմբումն ու միասնականությունը՝ այն համարելով մեր բոլոր հաղթանակների հիմնական գրավականներից մեկը։