Սերգեյ Լավրովի երեւանյան այցի առանցքային թեման ԼՂ հակամարտությունն է

Սերգեյ Լավրովի երեւանյան այցի առանցքային թեման ԼՂ հակամարտությունն է

Ինչպես հայտնի է, պաշտոնական այցով այսօր Երեւան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցի օրակարգի հիմնական թեման, ըստ ՏԱՍՍ գործակալության հաղորդման, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցն է: Նախատեսված է, որ ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ արդեն վաղը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: