Կառավարությունը փող է տալու գայլերին սպանելու համար

Կառավարությունը փող է տալու գայլերին սպանելու համար

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ 24 մլն դրամ պահանջեց գայլերի որսի համար պարգեւավճարներ տալու համար:
Նախարարը դա հիմնավորում է նրանով, որ գայլերի քանակության կտրուկ աճ է գրանցվել, հարձակումներ են կատարվում բնակավայրերի վրա, անհրաժեշտ է կարգավորել գայլերի թվաքանակը: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար կառավարությունը հատկացնում է 123 հազար դրամ, որից 23 հազար դրամը հարկն է: