ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպըրշիկի հետ: Այս մասին նշվում է Գերմանիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:



Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կարեւորվել են հակամարտության գոտում կրակի դադարեցումը եւ հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ քաղաքական բանակցությունների վերսկսումը: Ֆ. Շտայնմայերը հայտարարել է, որ ստատուս քվոյի ռեժիմն այլեւս երաշխիք չի տալիս ապագայի համար, եւ որ հակամարտությունը նորից չի մտնի սրացման փուլ: