Երեւանյան հանդիպումների հիմնական թեման ԼՂ հակամարտությունն է. Մարիա Զախարովա

Երեւանյան հանդիպումների հիմնական թեման ԼՂ հակամարտությունն է. Մարիա Զախարովա

«Թեեւ ՌԴ ԱԳ նախարարի այցը Երեւան վաղուց էր նախատեսված, սակայն, հասկանալիորեն, այսօրվա երկօրյա պաշտոնական այցի օրակարգի հիմնական թեման լինելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Միաժամանակ պետք է նշեմ, որ երկրի ղեկավարի, ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարի մակարդակով ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով: Հիմնական հանդիպումները նախատեսված են վաղը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: