ԱՄՆ-ն ԻՊ դեմ սկսել է կիրառել B-52 կործանիչ ինքնաթիռներ

ԱՄՆ-ն ԻՊ դեմ սկսել է կիրառել B-52 կործանիչ ինքնաթիռներ

ԱՄՆ ՌՕՈՒ-ն ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքում եւ Սիրիայում սկսել է կիրառել իր B-52 կործանիչ ինքնաթիռները: Ինչպես փոխանցում է NDTV-ն, այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Սթիվ Ուորենը: Վերջինս մանրամասնել է, որ կործանիչները երեկ ուղեւորվել են Իրաք եւ ունեն հատուկ առաջադրանք՝ ոչնչացնել Մոսուլից 60 կմ հեռավորությամբ գտնվող ԻՊ Կայրարա զինապահեստը: Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ B-52-ի կիրառումը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների ռիսկեր չի պարունակում, քանի որ զինված է կառավարվող արկերով: