ԱԺ-ի աշխատանքը խափանվեց

ԱԺ-ի աշխատանքը խափանվեց

Քիչ առաջ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի հեղինակ Դավիթ Հարությունյանը ավարտեց խորհրդարանի ամբիոնից նախագծի ներկայացումը եւ հայտարարվեց հերթագրում, որպեսզի պատգամավորները իրենց հարցերն ուղղեն նախագծի հեղինակին, պարզվեց, որ տեխնիկական խոտան կա, սարքերը չգրանցեցին պատգամավորների գրանցումը, նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հումոր արեց, թե Հարությունյանն այնքան սպառիչ ներկայացրեց, որ հարցեր չկան։ Մի քանի րոպե սպասելուց հետո էլ տեխնիկական խնդիրները չշտկվեցին, պատգամավորները որոշեցին առաջնահերթություն տալ կանանց, մինչեւ հնարավոր կլինի գրանցում իրականացնել։ Նաղդալյանը Նաիրա Զոհրաբյանին առաջինը հարցի իրավունք շնորհեց իբրեւ «օպոզիցիայի» ներկայացուցիչ: