Լավրովի «պատմական» այցին չեն վստահում

Լավրովի «պատմական» այցին չեն վստահում

Չնայած ՌԴ արտգործնախարարի «պատմական» այցից հետո իշխանական շրջանակներում թեթեւացած հայտարարեցին, որ Արցախի հարցի վերաբերյալ ստատուս-քվոն պահպանվում է, սակայն ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները անհանգիստ են։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջեց, որպեսզի անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ անցկացվեն, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան, այլև ԼՂՀ համապատասխան պաշտոնյաներն ու պատգամավորները․«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների, որովհետև Ադրբեջանը դրան պատրաստվում է, պատերազմը չի ավարտվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա նոր իրողություն է առաջ եկել։



«Խոսել նոր իրողության մասին, այս մտքերը ջուր են Ադրբեջանի ջրաղացին»,- հակադարձեց ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ Փոստանջյանն էլ ավելի կոշտ արձագանքեց․ «Հղում կատարել, որ Մինսկի խումբը հնարավորություն ունի զսպելու Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիան, դա ուղղակի միամտություն է: Այն, ինչ մենք այս քսան օրերի ընթացքում անում ենք, բավարար չէ, ո՞ւր է, որ ինչ-որ մեկը Ադրբեջանին ագրեսիայի համար մեղադրեց ու սկսեց իրավական գործընթաց: Ունե՞նք նման փաստ, խոսքերով միայն դատապարտելը շատ քիչ է: Այսօր օրակարգում ընդգրկված են տարածքներ հանձնելու ու խաղաղապահներ բերելու հարցերը, այս հարցերի շուրջ պետք է քննարկում անենք ու թույլ չտանք: Սա մեզ պարտադրվում է, ո՞վ չգիտի, որ այդ հարցերն օրակարգում են, նախքան Լավրովի գալը Հայաստան ռուսական մամուլը ողողված էր այս ամենով: Սա չքննարկելը հանցագործություն է, ով լռում է, միջոցներ չի ձեռնարկում, հենց նրանք են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում»,- ասաց Փոստանջյանը:



Խաչատուր Քոքոբելյանն էլ պահանջեց, որպեսզի ԱԺ նախագահության առաջարկությամբ արտաքին գործերի նախարարն առնվազն երկու թեմայի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի եւ մենք ստիպված չլինենք ինֆորմացիա ստանալ ռուսական լրատվամիջոցներից․«Առաջինը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագրի հետ կապված, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, պետք է տեղեկատվություն տրամադրվի: Երկրորդը, նա պետք է շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական տեղեկատվությունից տեղեկանալ»,- ասաց Քոքոբելյանը:



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պահանջեց հրավիրել զինված ուժերի շտաբի պետ Խաչատուրովին, ՊՆ ղեկավարությանը ԱԺ, որ տեսնեն՝ այդ ինչպե՞ս են ծախսվում բանակին հատկացված միջոցները, որ զինվորը 20.00-ից հետո անգամ չի տեսնում, գիշերային սարք չկա,