Շնորհակալ եմ Արցախի ու ՀՀ Առաջին նախագահներին, որ հողը բարձր են գնահատել էգոյից...

Շնորհակալ եմ Արցախի ու ՀՀ Առաջին նախագահներին, որ հողը բարձր են գնահատել  էգոյից...

Այս օրերին, այս դժնդա՜կ օրերին յուրաքանչյուր հայ միայն մի բանով է ուրախանում՝ ազգի միասնականությամբ: Երեկ մտերմուհիս իմ ներկայությամբ խոսում էր իր զինվորի հետ և ուզում եմ բառացի ներկայացնել, որովհետև դա մեծ դաս կլինի շատերի համար.



- Բալես, իրենք լափել, / իրենքը գիտեք ովքեր են/ , տռզել են, ձեզ տարել կրակի բերանը գցել...



- Մամ, հիմա էլ իրենք ու մերոնք չկան, բոլորս մե՜կ ենք... Վերջացրու...



Սարսռացի 19 տարեկան տղայի խոսքերից.



- Ես իմ տունն եմ պահում, ոչ մեկի հետ գո՜րծ չունեմ...



Սովորե՜նք. մեծեր, ավագներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, իշխանամետեր, ընդդիմադիրներ: Սովորենք միասնական լինել, գոնե այս ծանր, օրհասական օրերին:
Ուրախությամբ եմ նկատում, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են: Իշխանությունից խռով մեր կամավորականներն այսօր հայրենասիրական կոչեր են անում, այսօր միասնություն են քարոզում:



Այլ պայմաններում Մանվելին քննադատողներից եմ, իսկ այսօր, երբ կարդում էի Մանվելի կոչը, հավատու՜մ էի նրա խոսքերի անկեղծությանը.



«էսօր ամեն զինվորի մեռնելուց մենք հետները մեռնում ենք, նորից սաղանում ենք, էսօր հլա որ ի վիճակի ենք մենք զենք էլ բռնել, ամենավերջում ուրիշ բան չէ, գոնե քարերը կշարենք, մեծ ու պուճուր»:



Էսօր հլա որ ի վիճակի ենք մենք զենք էլ բռնել, զենք ենք բռնելու... Որ չկարողանանք, էլի պարապ չենք մնա... Գոնե քարեր կշարենք...



Ծանր է, դրանք խոսքեր են, որ չեն կարող հենց այնպես ասվել...



Երբ լսեցի, որ Բակո Սահակյանն ու ՀՀ Առաջին նախագահը հանդիպել են, Հայաստանի ու Արցախի միասնության շունչը զգացի:



Շնորհակալ եմ վեհ հոգու տեր այս մարդկանց, որ մի կողմ են դրել եղած ու չեղած բոլոր տարաձայնությունները, ու հողը բարձր են գնահատել էգոյից...



Միասնությունից դեռ ոչ ոք չի տուժել:



... Իսկ Ադրբեջանում ոռնում են երկու նախագահների հանդիպումից, որովհետև թուրքը լավ գիտի միասնության ուժը. նա դա զգացել է իր մռութի վրա:



Հասմիկ Բաբաջանյան